"Օտար խաղեր"
Նյութի նկարագրությունը :
Օտար խաղեր, 1987 թ. Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանված հայկական ֆիլմ։
Սյուժե
------------------------------
Արամը հուսով էր, թե իրեն ընտանիքի հետ կուղարկեն արտասահման, սակայն իմանում է, որ սպասված ուղեգիրն ուրիշին են տալու։ Հարազատները նրան համարում են անհաջողակ։ Արամը ցանկալի ուղեգիրը ձեռք բերելու նպատակով դիմում է ամեն քայլի` կորցնելով մարդկային արժանապատվությունը։
Դերերում
------------------------------
Աշխեն – Սաթենիկ Սահակյանց
Արամ – Ռ. Տեր-Մակարով
Նելլի Գուրգենովնա – Ալլա Թումանյան
Ասլանյան – Ֆրունզե Դովլաթյան
Դրամփյան – Ա. Ջիգարխանյան
Արամի հայրը – Լ. Աբրահամյան
Ստեփան – Ա. Գրքաշարյան
Կարո – Հենրիկ Ալավերդյան
Աշխենի մայրը – Է. Պետրոսյան
Աշխենի հայրը – Լ. Սարկիսով
Դրվագներում - Ռ. Քոթանջյան, Հ. Հովհաննիսյան, Վ. Եղշատյան, Ժորա Մովսիսյան, Ռ. Մանսուրյան, Գ. Կևորկով, Ա. Հովհաննիսյան, Ռ. Գասպարյան, Է. Միկոյան (Չերեպանովա), Ա. Եդիգարյան, Ա. Մանուկյան, Ա. Հունանյան, Ա. Վարդանյան, Պ. Կոզակյան։
Տարի: 1987
Լեզուն: Հայերեն
Նյութի տևողությունը: 01:16:42