"Ինչու է աղմկում գետը"
Նյութի նկարագրությունը :
Ինչու է աղմկում գետը, 1959 թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված հայկական սև-սպիտակ ֆիլմ։
Սյուժե
--------------------------------
Սահմանեմերձ գյուղի բնակիչ Աթանես Ղամբարյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերի է ընկել ու հայտնվել սահմանի մյուս կողմում՝ Թուրքիայում։ Նա երազում է վերադառնալ հայրենիք, որ Արաքս գետի մյուս ափին է։ Սահմանապահ Արմենը, որ սիրահարված է Ղամբարյանի դստերը՝ Սեդային, տեսնում է գետի մյուս ափին գտնվող Ղամբարյանին ու ճանաչում։ Ղամբարյանը գետն է նետվում, որ փրկի խեղդվող Փիրուզային, ու հայտնվում է մյուս ափին՝ հայրենիքում։
Դերերում
--------------------------------
Ղամբարյան – Հրաչյա Ներսիսյան
Բուռնազյան – Ավետ Ավետիսյան
Մանուկյան – Ֆրունզե Դովլաթյան
Սեդա – Լիլյա Հովհաննիսյան
Սամոխին – Նիկոլայ Կազակով
Սուրեն – Լևոն Թուխիկյան
Պայծառ – Վերջալույս Միրիջանյան
Աշխեն – Ամալյա Արազյան
Դարբինյան – Դավիթ Մալյան
Սոկոլով – Խորեն Աբրահամյան
Արսեն - Լև Լոբով
Բիգիլդեև – Սայֆուլո Ջուրաբաև
Անդրեև – Օլեգ Գերասիմով
օտարերկրյա սահմանապահային կոմիսար – Ազեր Կուրբանով
Փիրուզա – Անաիդա Ադամյան
Խաչատուր - Մհեր Մկրտչյան
ծերունի – Աշոտ Ներսիսյան
ոռոգող – Լեոնիդ Չեմբարսկի
Երգ
--------------------------------
Արաքս - տեքստի հեղինակ՝ Ա. Սաղաթելյան, երաժշտությունը՝ Արտեմի Այվազյանի, կատարում է Հասմիկ Գաբրիելյանը
Տարի: 1959
Լեզուն: Հայերեն
Նյութի տևողությունը: 01:30:04