"Ժայռ"
Նյութի նկարագրությունը :
Ժայռը, 1973 թվականին Վարդան Աճեմյանի կողմից նկարահանված ֆիլմ։ Վրթանես Փափազյանի համանուն պիեսի էկրանավորումն է։
Սյուժե
----------------------------------------
Դեպքերը ծավալվում են դարասկզբին հայկական փոքրիկ գյուղում, որտեղ բախվում են մեծահարուստ Գրիգոր աղայի և դեմոկրատական հայացքների տեր Ալեքսանդրի տեսակետները։ Վերջինս գյուղացիների իրավունքը պաշտպանելու իր դիրքերը չի զիջում։ Անգամ Գրիգոր աղայի աղջկա հանդեպ ունեցած սերը չի կարող ստիպել Ալեքսանդրին հրաժարվել սեփական համոզմունքներից, որոնց համար նրան աքսոր է սպասվում։
Դերերում
----------------------------------------
Գրիգոր աղա – Գուրգեն Ջանիբեկյան
Սահակ աղա – Հովհաննես Ավագյան
Հոռոմսիմ – Մայրանուշ Պարոնիկյան
Ալեքսանդր – Ա. Խաչատրյան
Մարգարիտ – Ժենյա Ավետիսյան
Մատվեյ Եգորիչ – Մուրադ Կոստանյան
Սաթենիկ – Վերջալույս Միրիջանյան
Թերեզա – Ալլա Թումանյան
Բաղդասար ամի – Վաղինակ Մարգունի
Զաքար – Գ. Ասլանյան
Մարգար – Վաչե Բագրատունի
Արշակ – Հարություն Ֆոդուլյան
Սերոբ – Վ. Հակոբյան,
Հայրապետ – Սոս Սարգսյան
Գալուստ – Արմեն Ջրաղացպանյան
Մարկոս – Հ. Հայրապետյան
Դրվագներում. Ա. Բագրատունի, Արմեն Խոստիկյան, Ս. Աջաբխանյան, Թաթուլ Դիլաքյան
Ստեղծագործական խումբ
----------------------------------------
Սցենարի հեղինակներ - Վ. Աճեմյան, Ա. Հայրապետյան, Ս. Ռիզաև,
բեմադրող ռեժիսորներ - Վ. Աճեմյան, Ա. Հայրապետյան,
գլխավոր օպերատոր - Սերգեյ Իսրայելյան,
բեմադրող նկարիչներ - Հ. Մեքինյան, Մ. Առաքելյան,
կոմպոզիտոր - Ա. Աճեմյան,
հնչյունային օպերատոր Վ. Չափարյան,
ռեժիսոր - Նիկոլայ Ծատուրյան,
մոնտաժ - Վ. Միսակյան,
տնօրեն - Ս. Պետրոսյան։
Տարի: 1973
Լեզուն: Հայերեն
Նյութի տևողությունը: 01:30:21