"Փեսացուն կրկեսից"
Նյութի նկարագրությունը :
«Փեսացուն կրկեսից»-ը հայկական արկածային կինոկատակերգություն է, որի պրեմիերան կայացել է 2011 թվականին։ Սցենարը` Աշոտ Աբրահամյանի, Ռուբեն Ջաղինյանի, Դավիթ Բաբախանյանի։
Սյուժե
---------------------------------------------
Եթովպիայի մշակույթի նախարարն իր երկրում գտնվող հայ դեսպանին է նվիրում մի հին կավե կուժ։ Դեսպանը ժամանում է Հայաստան` իր հետ բերելով կուժը։ Ֆիլմի հետագա զարգացումներից պարզ է դառնում, որ կուժը Հայաստան տեղափոխելը ոչ միայն մշակութային դիվանագիտական առաքելության ակտ է, այլև` հատուկ ծառայությունների կողմից մանրակրկիտ կերպով մշակված օպերացիա, որի նպատակը հանցավոր կազմակերպության բացահայտումն է` կողոպուտի փորձ հրահրելու միջոցով։ Սակայն օպերացիան անկանխատեսելի ընթացք է ստանում…
Ֆիլմի գլխավոր հերոս Նարեկը սիրահարված է դեսպանի դստերը։ Նա ժամանում է ամառանոց, ուր սպասվում է նրա ծանոթությունը հարսնացուի ծնողների հետ։ Նարեկը մասնագիտությամբ անասնաբույժ է և աշխատում է կրկեսում։ Հանգամանքների բերումով նա ամառանոց է գալիս ոչ մենակ… Չիմանալով ում մոտ թողնել կապիկ Միկկիին` Նարեկն իր հետ բերում է նրան։ Հասկանալով, որ դա լավագույն լուծումը չէ առաջին անգամ հարսնացուի ծնողներին այցելողի համար, հերոսն անում է հնարավոր ամեն ինչ` Միկկիին թաքցնելու նպատակով։ Սակայն իրադարձությունները դուրս են գալիս վերահսկողությունից… Ամառանոցում ծավալվում է անսպասելի ու զվարճալի միջադեպերով լի պատմություն… Թվում է, թե այդ խճճված և արկածներով լի պատմությունը լավ ավարտ չի կարող ունենալ։ Սակայն կա մի հանգամանք, որն օգնում է ֆիլմի գլխավոր հերոսներին խուսափել անհաջողություններից և վերագտնել` թվում է արդեն կորցրած սերն ու երջանկությունը։
Նկարահանող անձնակազմ
---------------------------------------------
Ռեժիսոր` Դավիթ Բաբախանյան
Պրոդյուսեր` Լիլիթ Մարտիրոսյան
Գործադիր պրոդյուսեր` Արմեն Համբարձումյան
Գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան
Նախագիծն իրականացվել է «Արմենիա Թի-Վի» հեռուստաընկերության հետ համատեղ
Դերերում` Հովհաննես Ազոյան, Սերժ Ավեդիկյան, Ռոզի Ավետիսովա, Վիվյեն Բաստաջյան, Սամվել Սարգսյան, Սոս Ջանիբեկյան և ուրիշներ
Տարի: 2011
Լեզուն: Հայերեն
Նյութի տևողությունը: 01:36:31