Գլխավոր էջ » Վիդեո » Հայկական ֆիլմեր

"Гнездо жаворонка"

01:55:31
Այցելություններ: 1 Ավելացրեց: tesadaran tesadaran 
Նյութի նկարագրությունը  :

Արտույտների ագարակը (իտալ.՝ La Masseria Delle Allodole), Հայոց ցեղասպանության մասին 2007 թվականին նկարահանված իտալական ֆիլմ։ Ֆիլմը նկարահանվել է Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրների կողմից։

Սյուժե
------------------------------------------------------------
Ֆիլմում գործողությունները ծավալվում են 1915 թվականին, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Ֆիլմը «Արտույտների ագարակը» անվանումով ագարակի սեփականատեր Ավագյանների ընտանիքի մասին է։
Ագարակում անցկացվում է ընտանիքի հոր՝ բարձաստիճան հոգևորականի հուղարկավորության արարողությունը, որին ներկա է Թուրքական բանակի գնդապետ Արկանը, որպես Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչ։ Հանգուցյալի կրտսեր որդին՝ Արամը ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնում գնդապետին ներկայության համար, համարելով դա երկու՝ հայ և թուրք ժողովուրդների բարեկամության նշան։
Հայրը ագարակը ժառանգել է ավագ որդուն՝ Ասատուրին, ով պետք է վերադառնա Իտալիայից Հայաստան։ Նրա վերադարձին սպասում են բոլորը՝ Արամը և նրա կինը՝ Արմինեն, հորաքույր Հասմիկը և պատանի Ավետիսը, նրա քույրերը, ինչպես նաև Արամի երիտասարդ քույրը՝ Նունիկը, ով սիրահարված է լինում թուրք սպա Էգոնին։
Էգոնը երիտթուրքերի քաղաքական շարժման անդամ է, ովքեր պլանավորում են ստեղծել Թուրքական մեծ կայսրություն Թուրքիայում ապրող մյուս ժողովորդների ցեղասպանության միջոցով։ Էգոնը սակայն հրաժարվում է մասնակցել գենոցիդին և մեկնում է ռազմաճակատ։
Զանգվածային ջարդերի ժամանակ թուրքերի կողմից սպանվում են Ավագյանների ընտանիքի բոլոր տղամարդիկ, իսկ կանայք փոքրիկ Ավետիսի հետ (ում հագցրել էին աղջկա շորեր) թուրքական բանակի զինվորների ուղեկցությամբ հազարավոր հայ ընտանիքների հետ երկար ճանապարհորդություն են սկսում։ Նունիկը պատրաստ է ամեն ինչի հանուն իր զարմիկների համար սնունդ հայթայթելու։ Նա ծանոթանում է թուրք սպա Յուսուֆի հետ, ով քիչ թե շատ մարդկային էր վերաբերվում հայերի հետ, ով սկզբում խղճում է Նունիկին և օգնում, ապա սիրահարվում նրան։
Թվում է թե փրկությունը մոտ է, սակայն ոչ բոլորին է վիճակված ողջ մնալ ...

Նկարահանող անձնակազմ
------------------------------------------------------------
ռեժիսոր - Պաոլո Տավիանի, Վիտտորիո Տավիանի
պրոդյուսերներ - Գրացիա Վոլպի
սցենարիստներ - Պաոլո Տավիանի, Վիտտորիո Տավիանի և Անտոնիա Արսլան (գիրք)
օպերատոր - Ջուզեպպե Լանչի
երաժշտություն - Ջուլիանո Տավիանի
մոնտաժ - Ռոբերտ Պերպինյան

Գլխավոր դերերում
------------------------------------------------------------
Պաս Վեգա -Նունիկ
Մորից Բլիբետրեու - Յուսուֆ
Արսինե Խանջյան - Արմինե Ավագյան
Չեկի Կարիո - Արամ Ավագյան
Մուհամեդ Բաքրի - Նազիմ

Ֆիլմի անվանումը տարբեր լեզուներով
------------------------------------------------------------
իտալ.՝ La masseria delle allodole (բնօրինակ)
հայ․՝ Արտույտների ագարակը
անգլ.՝ The Lark Farm
գերմ.՝ Das Haus der Lerchen
բուլղար․՝ Чифликът на чучулигите
իսպ.՝ El destino de Nunik
ֆր.՝ Le mas des alouettes
հուն.՝ To spiti me tous korydallous
հունգ.՝ Pacsirtavár
լեհ.՝ Farma skowronków

Ֆիլմի պրեմիերան տարբեր երկրներում
------------------------------------------------------------
«Արտույտների ագարակը» ֆիլմի նախապրեմիերային ցուցադրությունը տեղի ունեցավ 2007 թվականի մարտի 11-ին Թուրինում, Իտալիա։ Ամբողջ աշխարհով լայն վարձույթ ֆիլմը դուրս եկավ հիմնականում 2007 թվականի հուլիսի 9-ին, և ավարտվեց 2008 թվականի հունիսի 14-ին։ Հայաստանում ֆիլմի ցուցադրությունը տեղի ե ունեցել Ոսկե ծիրան կինոփառատոնի շրջանակներում։ Նիդերլանդներում ֆիլմն ցուցադրվել է սկավառակային ցուցադրությամբ, իսկ Հունգարիայում Հեռուստատեսային ցուցադրությամբ։ Վերջին երկիրը, որտեղ կայացավ ֆիլմի վերջին ցուցադրությունն, Ֆիլիպիններն էր՝ 2011 թվականի սեպտեմբերի 11-ին, Մանիլայի եվրոպական ֆիլմերի կինփառատոնում։

Տարի: 2007
Լեզուն: Русский, Ռուսերեն
Նյութի տևողությունը: 01:55:31
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar