Գլխավոր էջ » Վիդեո » Հայկական ֆիլմեր

"Քայլ ձիով"

01:36:56
Այցելություններ: 1 Ավելացրեց: tesadaran
Նյութի նկարագրությունը  :

«Քայլ ձիով», արկածային կատակերգություն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականին։

Սյուժե
------------------------------------------
Ալմաթիի կենտրոնական թանգարանի սրահներից մեկում ընթանում է շախմատի միջազգային մրցաշար։ Եզրափակչում հաղթողի կոչումը խաղարկում են հայ և հնդիկ շախմատիստները։ Հաղթում է հայը։ Միևնույն ժամանակ թանգարանում պլանավորվում է հանդուգն կողոպուտ։ Գործը հանձնարարված է բարձրակարգ ավազակի, ով քողարկվում է մատուցողի հագուստով, իսկ գողոնը թաքցնում շոկոլադե շախմատի ձիու մեջ։ Այդ ամենից անտեղյակ հայ շախմատիստը կատարում է ևս մեկ հաղթական «քայլ ձիով»՝ նա կուլ է տալիս Լենկթեմուրի գողացված ռուբինը և ուղևորվում Հայաստան։

Այլ տեղեկություններ
------------------------------------------
Ֆիլմը նվիրվում է Մարկ Սաղաթելյանի լուսավոր հիշատակին։

Նկարահանող անձնակազմ
------------------------------------------
Ռեժիսոր` Գոռ Կիրակոսյան
Պրոդյուսեր` Արմեն Համբարձումյան
Գլխավոր պրոդյուսեր` Կարեն Ղազարյան
Գլխավոր պրոդյուսեր` Կարեն Ղազարյան
Երկրորդ ռեժիսոր՝ Իլյա Ֆարֆել (Իսրայել)
Բեմադրող օպերատոր՝ Ֆիլիպ Վանդևալ (Բելգիա)
Սցենարի հեղինակներ` Նարեկ Մարգարյան, Սերգեյ Սարգսյան (մասնակցությամբ Գոռ Կիրակոսյանի, Սարգիս Մնոյանի և Արմեն Թադևոսյանի)
Սաունդթրեքի հեղինակ` Թաթա Սիմոնյան
Կոմպոզիտոր` A.Chilla
Դերերում` Հովհաննես Ազոյան, Մկրտիչ Արզումանյան, Ասել Սագատովա, Թամարա Պետրոսյան, Սանժար Մադիև, Ժան Նշանյան, Ջուլիետա Ստեփանյան, Բախիտժան Ալպեիսով, Սոս Ջանիբեկյան, Լևոն Հարությունյան, Մարկ Սաղաթելյան, Արա Սարգսյան, Արտաշես Ալեքսանյան, Լուիզա Ներսիսյան, Երվանդ Ենգիբարյան և այլոք։

Տարի: 2013
Լեզուն: Հայերեն
Նյութի տևողությունը: 01:36:56
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar