"Մայրիկ"
Նյութի նկարագրությունը :
"Մայրիկ"
Մայրիկ, ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմն է՝ նկարահանված 1991 թվականին։ Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին և ներկայացնում Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի պատմություն։
Ստեղծման պատմություն
------------------------------------------
Իր ընկերոջ` հայազգի գրող Անրի Թրուայայի առաջարկով նկարահանում է «Մայրիկ» և «Փողոց Պարադի, տուն 588» (Մալաքյանների տան հասցեն Մարսել քաղաքում)։ Այդ պատմակենսագրական ֆիլմերում իր ընտանիքի օրինակով նա պատմում է հայոց ցեղասպանության և նրա հետևանքների մասին։ Ֆիլմի սցենարը գրվել է ավելի քան 40 տարբերակով, բայց միայն մեկը 1985 թվականին հրապարակվեց և թարգմանվեց տասը լեզվով, ընդհանուր 200.000 օրինակով։ Գրքի հայերեն տարբերակը հրատարակվել է 1988 թվականին ԱՄՆ-ում։
Սյուժե
------------------------------------------
Ֆիլմը պատմում է 1921 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մասին։ Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ընտանիքի պատմությունը` պարուրված սիրով և հոգատարությամբ։ Ազատ Զաքարյանը նավահանգիստ է իջնում ծնողների և երկու մորաքույրների հետ։ Ընտանիքի մեծերը շատ բաներից են իրենց զրկում երեխայի լավ կրթության և ինժեներ դառնալու համար։
Նկարահանող անձնակազմ
------------------------------------------
ռեժիսոր - Անրի Վերնոյ
պրոդյուսերներ - Թարակ Բեն Ամմար, Մարկ Լամբարդո
սցենարիստներ - Անրի Վերնոյ («Մայրիկ» ինքնակեսագրական վեպը)
օպերատոր - Էդմոն Ռիչարդ
երաժշտություն - Ժան-Կլոուդ Պետիտ
կարդում է - Դիտա ֆոն Տիզ
Դերերում
------------------------------------------
Կլաուդիա Կարդինալե - Արաքսի, Ազատի մայր
Օմար Շարիֆ - Հակոբ, Ազատի հայր
Ռիշար Բերի - Ազատ
Նատալի Ռոուսել - Գայանե, Ազատի մորաքույր
Սերժ Ավետիքյան - Վազգեն Փափազյան
Միշել Բարդոլետ - Մադլեն
Քրիստիան Բարբիեր
Իզաբել Սադոյան - Աննա, Ազատի մորաքույր
Ժաքի Ներսեսյան - Աբգար, ընտանիքի ընկեր
Կեդրիկ Դուկետ - յոթ տարեկան Ազատ
Թոմ Պոնսին - տասներկու տարեկան Ազատ
Ստեֆան Սերվայս - քսան տարեկան Ազատ
Ժան Պիեր Դելաժ
Նիկոլաս Սիլբերգ
Դենիս Պոդալիդես - Թեհլերյան
Իվ Ռոժիերի
Պատրիկ Տիմսիտ
Տիկի Հոլգադո
Իվետ Պետիտ
Պաուլետ Ֆրանց
Լուսի Ներսեսյան
Ինգ Օֆերման
Ժիլես Տրետոն
Մարի-Ֆրանս Սանտոն
Մարիո Լուրասչի
Տարի: 1991
Լեզուն: Հայերեն
Նյութի տևողությունը: 02:13:14