Գլխավոր էջ » Վիդեո » Հայկական ֆիլմեր

"Մեր մանկության տանգոն"

01:27:02
Այցելություններ: 1 Ավելացրեց: tesadaran
Նյութի նկարագրությունը  :

Սյուժե
------------------------------------------------------------------
Անսովոր բնավորության տեր հայ կնոջ մասին է. հետպատերազմյան ծանր տարիներին նա կարողանում է մեծացնել երեխաներին և փորձում է վերադարձնել ամուսնուն, որը ռազմաճակատային ընկերուհու հետ է կյանքը կապել։

Դերասաններ և նկարահանող անձնակազմ
------------------------------------------------------------------
Նկարահանող անձնակազմ
------------------------------------------
ռեժիսոր - Ալբերտ Մկրտչյան
սցենարիստ - Ալբերտ Մկրտչյան
օպերատոր - Ռուդոլֆ Վաթինյան
մոնտաժ - Ս. Գաբրիելյան
երաժշտությունը - Տիգրան Մանսուրյան
դեկորացիաները - Ռաֆայել Բաբայան, Գագիկ Բաբայան
հնչյունային ռեժիսոր - Յուրա Սայադյան

Դերասանական անձնակազմ
------------------------------------------------------------------
Մհեր Մկրտչյան - Ռուբեն
Գալյա Նովենց - Սիրանույշ
Էլինա Աղամյան- Վարդուշ
Ազատ Գասպարյան- Մեսրոպ
Նարինե Բաղդասարյան- Ռուզան
Ս. Սարգսյան - Արմեն
Աշոտ Գևորգյան- Գագիկ
Ա. Նալբանդյան - Աշոտ
Ա. Գյոդակյան - Սերոբ
Մ. Կարապետյան - Արփենիկ
Նոնա Պետրոսյան - Քնար
Ռ. Մկրտչյան - Եղիշ
Վ. Մովսիսյան - Սվասյան
Ա. Հովհաննիսյան - Զարզանդ
Վ. Հակոբյան - Մելքոնյան
Ք. Բարսեղյան - քննիչ

Հետաքրքիր փաստեր
------------------------------------------------------------------
Սիրանույշի տան պատշգամբը, նկարված 2012 թվականին
Ֆիլմը ինքնակենսագրական է և պատմում է Ալբերտ և Մհեր Մկրտչյանների ընտանիքի մասին։
Ֆիլմում բոլոր թևավոր խոսքերը, որ արտասանում է դերակատար Գալյա Նովենցը, պատկանում են Ալբերտ և Մհեր Մկրտչյանների մայրիկին՝ Սանամին։
Ալբերտ Մկրտչյանը խոստովանում է, որ երբեք կինոփորձեր չի արել, քանի որ միշտ սցենարը գրել է՝ դերը համապատասխանեցնելով կոնկրետ դերասանների համար։
Դպրոցի ուսուցիչը իրականում դերասան չէ, այլ ուղղակի Գյումրիի տաքսու վարորդ Ջղեր Խաչիկն է։
Ֆիլմը դիտել են նաև ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում, Մեքսիկայում, Եվրոպայում և ԽՍՀՄ-ի երկրներում։

Տեխնիկական և այլ տվյալներ
------------------------------------------------------------------
Երկիրը Հայկական ԽՍՀ
Լեզուն հայերեն
Ֆիլմը գունավոր
Տևողություն - 89 րոպե, ժապավենի երկարությունը՝ 2472 մետր
Ձայնը - մոնո
Պրեմիերան կայացել է - 09.02.1985

Տարի: 1984
Լեզուն: Հայերեն
Նյութի տևողությունը: 01:27:02
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar