Գլխավոր էջ » Վիդեո » Հայկական ֆիլմեր

"Նռան գույնը"

01:09:05
Այցելություններ: 1 Ավելացրեց: tesadaran
Նյութի նկարագրությունը  :

«Նռան գույնը», Սերգեյ Փարաջանովի նշանավոր ֆիլմն է։ Այն թողարկվել է 1968 թ և նվիրված է Սայաթ-Նովային։ Հեղինակային անունը՝ «Սայաթ-Նովա»։ Գրաքննության ճնշման տակ Փարաջանովն ստիպված էր լրիվ վերամոնտաժել և փոխել ֆիլմի անունը։ Տարբերակը, որը հրապարակել է էկրանին, Սերգեյ Յուտկևիչի կատարված ևս մի վերամոնտաժի արդյունքն է։

Դերերում
---------------------------------------------
Սոֆիկո Ճիաուրելի - երիտասարդ Սայաթ-Նովա, Աննա թագուհի, «ժանյակներով աղջիկ», պոետի մուսա, համբարձման հրեշտակ և մնջախաղ
Մելքոն Ալեքսանյան - մանուկ Սայաթ-Նովա
Վիլեն Գալստյան - պոետը եկեղեցում
Գեորգի Գեգեճկորի - ծերունի պոետը
Օնիկ Մինասյան - իշխան
Սպարտակ Բագաշվիլի - պոետի հայր
Մեդեա Ջապարիզե - պոետի մայր

Դրվագներում
---------------------------------------------
Գրիգոր Մարգարյան - գրքերով վանականր
Յուրի Մերդենով - ձիավոր համարի կատարողր
Ա. Ջանիշև - քահանա
Ալեքսանդր Անդրանիկյան - հրեշտակ
Գ. Մացուկատով, Մեդեա Բիբիլեյշվիլի, Լ. Քարամյան, Գուրանդա Գաբունիա, Բելա Միրիանիշվիլի, Ի. Բաբայան, Բ. Չաթիշվիլի, Ժ. Ղարիբյան, Բայա Դվալիշվիլի, Է. Փանախչյան, Յուրի Ամիրյան։

Ստեղծագործական խումբ
---------------------------------------------
գլխավոր նկարիչ - Ստեփան Անդրանիկյան
հնչյունային օպերատոր - Յուրի Սայադյան
ռեժիսոր - Ա. Սամվելյան
2-րդ օպերատոր - Մ. Շահբազյան
ռեժիսորի ասիստենտ - Ռոմ. Ժամհարյան
զգեստերի նկարիչներ - Ելենա Ախվլեդիանի, Իոսիֆ Կարալյան, Ժասմին Սարաբյան
նկարիչ դեկորատոր - Միքայել Առաքելյան
նկարիչ-դիմահարդար - Պ. Ասչյան, Վ. Ասատրյան
համակցական նկարահանումներ - Լ. Քարամյան, Հ. Հովհաննիսյան
խմբագիրներ - Բագրատ Հովհաննիսյան, Պերճ Զեյթունցյան
երաժշտական խմբագիր - Մ. Բերկո
երաժշտական ձևավորում - Յուրի Հարությունյան
մնջ. բեմադրող - Սերգեյ Փարաջանով
ճարտարապետական հարցերով խորհրդատու - Վ. Ջորբենաձե
նկարիչ ոսկերիչ - Ա. Ասատուրով
մոնտաժ - Մ. Պոնոմարենկո
տնօրեն - Ա. Մելիք-Սարգսյան

Հետաքրքիր փաստեր
---------------------------------------------
Ֆիլմը նկարահանվել է Լոռու մարզի Սանահինի և Հաղպատի նշանավոր վանքերում, ինչպես նաև Արդվի գյուղի մոտակայքում Սրբանեսի (Սուրբ Հովհաննեսի կամ Հովհան Օձնեցու) վանքում (8-17-րդ դդ)։

Ժառանգություն
---------------------------------------------
«Նռան գույնը» մեջբերված է «Փիթեր Գրինուեյր Ինդիամապոլիսում» (1997) և «Ջնջած դեմքեր 2» (2006) ֆիլմերում։
«Նռան գույնը» մեջբերված է Մադոննաի «Քնելու հեքիաթ» տեսահոլովակում։ Նրա հաջորդ գործր 2003 թ. Սթիվն Քլայնի հետ նաև մեջբերվում է այս ֆիլմր։
Հատվածներ ֆիլմից հանդեսեն գալիս բրիտանական «Juno Reactor» խմբի «God Is God» տեսահոլովակում և իրանական «Kiosk» խմբի «Yarom Bia» տեսահոլովակում։

Տարի: 1968
Լեզուն: Հայերեն
Նյութի տևողությունը: 01:09:05
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar