“Խոշոր շահում”
Նյութի նկարագրությունը :
«Խոշոր շահում», 1981 թվականին Ալբերտ Մկրտչյանի նկարահանած կատակերգություն Մհեր Մկրտչյանի գլխավոր դերակատարմամբ։
Սյուժե
---------------------------
Թոշակառու, նախկինում կռունկավար, հանգիստ և խաղաղ բնավորության տեր Գառնիկը պատահաբար վիճակախաղով մեքենա է շահում, որի մասին նրան տեղյակ է պահում հարևան տարեց թոշակառուներից մեկը։
30 կոպեկով շահած մեքենան, որը կարմիր գույնի «Զապորոժեց» էր, սակայն, ուրախություն չի բերում թոշակառու վարպետին։ Այդ ժամանակից սկսած Գառնիկի կյանքում սկսվում են դժվարություններ։ Նա, չկարողանալով մերժել իր հարևաններին և ընկերներին, սկսում է մեքենայով օգնել նրանց՝ մարդկանց կամ բեռներ տեղափոխելով ...
Դերերում
---------------------------
Մհեր Մկրտչյան - Գառնիկ
Լյուդմիլա Հովհաննիսյան - Աշխեն
Լեոնարդ Սարկիսով - Խաչիկ
Հենրիկ Ալավերդյան - Մամիկոն
Ներսես Հովհաննիսյան - Շեկոյան
Շահում Ղազարյան - Սերժիկ
Դրվագներում
---------------------------
Վաղինակ Մարգունի, Ա. Ղազարյան, Ավետիք Ջրաղացպանյան, Լ. Մարտիրոսյան, Գ. Ասլանյան, Նոնա Պետրոսյան, Կարեն Ջանիբեկյան, Ա. Գյոդակյան, Ռ. Սարոյան, Լ. Շմավոնյան, Հ. Սարգսյան, Մ. Գալոյան, Աշոտ Ներսիսյան։
Տարի: 1981
Լեզուն: Հայերեն
Նյութի տևողությունը: 01:18:52