"Անահիտ"
Նյութի նկարագրությունը :
«Անահիտ» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ:
Անահիտ, հայկական անիմացիոն մուլտֆիլմ, որն էկրան է բարձրացել 2014 թվականի դեկտեմբերի 27-ին։ «Անահիտ» լիամետրաժ երաժշտական անիմացիոն ֆիլմը նկարահանվել է Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի մոտիվներով «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ի կողմից։ Ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցը և Լյուլյա Սահակյանցը: Մուլտֆիլմը ստեղծվել է ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ: Ֆիլմը նվիրված էր Ղազարոս Աղայանի ծննդյան 175-ամյակին։
Մուլտֆիլմի կոմպոզիտորն է Արմեն Մարտիրոսյանը։ Բեմադրող նկարիչն է Էռնեստ Մուրադյանը: Պրոդյուսերական աշխատանքներն իրականցրել է Շարմ Հոլդինգը: Գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան:
Սյուժե
------------------------
Պատմություն երկու իրար սիրող երիտասարդ հերոսների՝ հովվի աղջնակ Անահիտի և արքայազն Վաչագանի մասին։ Պահպանվել է հեքիաթի հիմնական լեյտմոտիվը` համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում։ Վաչագանը հանուն սիրած աղջկա դառնում է գորգագործ և պարտության մատնում թագավորության չար ուժերին։ Ի վերջո արքան միայն այն մարդը չէ, որը թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի, ու նաև սիրել։
«Մենք ընդամենը նախշ ենք կարպետի, այսօր արքա ես, վաղը՝ ով գիտի...»
Հնչյունավորողներ
-----------------------------
Անահիտ - Նազենի Հովհաննիսյան
Վաչագան - Խորեն Լևոնյան
Ազար - Ռաֆայել Քոթանջյան
Շուշան - Շուշան Պետրոսյան
Սերոբ - Հրանտ Թոխատյան
Էնվեր - Դավիթ Բաբայան
Անդոկ - Մկրտիչ Արզումանյան
Պետրոս, Զանգի - Վարդան Զադոյան
Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Եգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաև «Ակունք» ազգագրական համույթը։
Տարի: 2014
Ռեժիսոր: Դավիթ Սահակյանց, Լյուլյա Սահակյանց
Լեզուն: Հայերեն
Նյութի տևողությունը: 01:26:13