“Ուրիշի փոխարեն”
Նյութի նկարագրությունը :
«Ուրիշի փոխարեն»
Ֆիլﬕ գործողությունները տեղի են ունենում մեր օրերում: Ծանոթ իրավիճակներ, ﬕջավայր և կերպարներ, որոնց կարելի է հանդիպել առօրյա կյանքում:
Ռոմանտիկ իրադարձություններ և կատակերգական արկածներ, որոնք տեսականորեն կարող են կատարվել յուրաքանչուրիս հետ:
Ֆիլﬕ գլխավոր հերոս Արսենը (Սոս Ջանիբեկյան) պլաստիկ վիրաբույժ է: Նա փոքր հասակում ծնողների հետ ﬔկնել է Հայաստանից և բնակվում է Միացյալ Նահանգներում: Այնտեղ ﬔծացած և կրթություն ստացած երիտասարդն իր մտածելակերպով ավելի շատ աﬔրիկացի է: Այս օրինապահ քաղաքացին ու վիրաբույժը չէր էլ պատկերացնի, որ հայրենիքում կարող է անօրինական գործարքի մեջ ներքաշվել և «օգնել» հանցագործին ներկայանալ ուրիշի փոխարեն…
Կատակերգական դերերով հայտնի Հովհաննես Ազոյանին ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը լիովին նոր կերպարով է ներկայացնում: Նա ոչ միայն հերոսից վերածվել է չարագործի, այլև` ենթարկվել ոճային կտրուկ փոփոխության:
«Ուրիշի փոխարեն» ֆիլմում նկարահանվել են Սոս Ջանիբեկյանը, Թամարա Պետրոսյանը, Հովհաննես Ազոյանը, Վահագն Գալստյանը, Սաթի Ջանիբեկյանը, Արամոն, Լևոն Հարությունյանը, Ալինա Մարտիրոսյանը և այլք:
Տարի: 2014
Ռեժիսոր: Հրանտ Երիցկինյան
Դերասաններ: Սոս Ջանիբեկյան, Թամարա Պետրոսյան, Հովհաննես Ազոյան, Վահագն Գալստյան, Սաթի Ջանիբեկյան, Արամո, Լևոն Հարությունյան, Ալինա Մարտիրոսյան և այլք
Լեզուն: Հայերեն
Նյութի տևողությունը: 01:31:03